ԷկոԼուր
97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր: Կատարվել է համակարգչային «SCADA» անալոգային ծրագրային փաթեթի փորձնական տարբերակի ներդրում, ինչպես նաև համակարգի հավելյալ գործիքների ուսումնասիրում։ Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունն իրական ժամանակում հետևում է 33 փոքր ՀԷԿ-ի և 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները, ինչն ունենալու է շարունակական բնույթ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հունիս 12, 2019 at 17:59