էկոԼուր
Արարատյան դաշտում իրականացված ջրախնայողության արդյունքում խնայվել է 980.24 մլն մ³/տ ջուր, սակայն առկա ջրօգտագործումը դեռևս գերազանցում է թույլատրելի ծավալները: Դրանց կրճատման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում զեկուցել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանության նախարարի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ու էկոհամակարգի վերականգնման միջոցառումներին վերաբերող հարցերը, տվելհամապատասխան հանձնարարականներ: Բնապահպանության նախարարը զեկույցի ժամանակ ներկայացրել է «Սևան» ազգային պարկը կենսոլորտային արգելավայրիվերածելու հեռանկարային ծրագիրը:
ՀՀ Նախագահը հանձնարարել է աշխատանքներ սկսել միասնական անտառային կառավարման համակարգի ստեղծման ուղղությամբ և ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի երեք ռիսկային մասնաճյուղերի պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Ինչպես նաև ակտիվացնել աշխատանքները բնություն–արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը։
Հոկտեմբեր 09, 2017 at 18:19