

News.am
Այսօրվա դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը կազմում է 1900,36 մ եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը բարձրացնել` հասցնելով 1903.5 մ-ի: Այս մասին օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
Նրա խոսքով, Սեւանի ամբողջ ափամերձ տարածքը 144 հազար հեկտար է կազմում, որից մոտավորապես 22 հազարը լողային տարածքն է, 4300 հեկտարը հատկացված է հանգստի կազմակերպման համար:
Աշոտ Ավալյանն ընդգծեց նաեւ, որ դեռեւս 2008 թիվականից կառավարության կողմից որոշում կա, որ թե հանրային, թե մասնավոր լողափերի սեփականատերերը վարձակալած մակերեսի 80 տոկոսը իրավունք ունի տնօրինել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում:
Հանրային լողափերը եւս 5-ով ավելանալու են
News.am
Դեռեւս 2011թ-ին նախագահի հանձնարարականով եւ կառավարության որոշմամբ Սեւանա լճի տարածքում 2 տարածք հատկացնել հանրային լողափերի համար, որից օգտվել են մոտ 100 հազար հնգստացող: Այս մասին օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը խոսելով Սեւանա լճում գործող հանրային լողափերի, հանրային լողափերի ստեղծման գործընթացների շարունակականության մասին:
Նրա խոսքով, քանի որ հանրային լողափերը մեծ ծանրաբեռնվածությամբ էին աշխատում, որոշում է կայացվել եւս 5 հանրային լողափ կառուցել: Հանրային լողափերը, որոնք 16 հետկար տարածք են ընդգրկում, տեղակայվել են Սեւան քաղաքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ համայնքների մոտ եւ Նորադուզ գյուղի մոտ:
Ավալյանը նաեւ նշեց, թե բոլոր հանրային լողափերը անվճար են լինելու եւ երբեք նպատակ չեն ունեցել մրցակցության մտնել վճարովի լողափերի հետ, այլ սոցիալական խնդիր են լուծում: Իսկ սանհանգույցների հետ կապված խնդիրը հանրային լողափերում, որը դժգոհության պատճառ էր դարձել, արդեն լուծվել է:
Օգոստոս 24, 2012 at 14:38
