

ԷկոԼուր
Իշխող կոալիցիոն ուժերից` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից ստեղծված կառավարությունը Արմավիրի մարզի բնապահպանական խնդիրները չի լուծել: Այս մասին է վկայում «Արմավիրի մարզի 2011-2014 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման 2012թ. տարեկան աշխատանքային պլան»-ը: Ըստ փաստաթղթի` Արմավիրի մարզին 7 միլիոն 500 հազար դրամ է անհրաժեշտ մարզի բնապահպանական խնդիրների կարգավորման համար: 6 միլիոն դրամ անհրաժեշտ է 5000 հա աղուտ-ալկալի հողերի աղազերծման համար, 1,5 միլիոն դրամ մերձարաքսյան ենթագոտու 2000հա նախկին ավազահանքերի տարածքների վերականգնողական աշխատանքների իրականացման և այդ բազայի վրա ձկնաբուծության զարգացման համար: Սակայն այս միջոցառումների համար, ոչ պետական բյուջեից, ոչ այլ աղբյուրներից որեւէ գումար հատկացված չէ:
Նշենք, որ Արմավիրի 13 համայնքների հողեր աղակալված են, եւ բնակիչները չեն կարողանում հող մշակել:
Մայիս 02, 2012 at 20:05
