Որսագողությունն ու ապօրինի ծառահատումները շարունակվում են, բնապահպանական տեսչությունը հաշվում է վնասները

Որսագողությունն ու ապօրինի ծառահատումները շարունակվում են, բնապահպանական տեսչությունը հաշվում է վնասները

ԷկոԼուր

Որսագողությունն ու ապօրինի ծառահատումները շարունակվում են, բնապահպանական պետական տեսչությունը հաշվում է վնասները: 10.06-14.06.2013թթ. ժամանակահատվածում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 270.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  604.25 հազար դրամի գումար:                                    

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես հայտնաբերվել է.

«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով  2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Ապօրինի որս 

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  150.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) «կարաս» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաև 10 հատ ձկնորսական ցանց: 

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է «սիգ» տեսակի 27 հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված   դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 25.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1 հատ ձկնորսական ցանց»:

Հունիս 17, 2013 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր