Քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը` «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիան դադարեցնելու

Քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը` «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիան դադարեցնելու

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը` «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիան դադարեցնելու համար:

«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», - ասված է քաղաքապետարանի` ՀՀ ոստիկանությանն ուղղված դիմումի մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ Մյասնիկյանի արձանին հարող այգու ծառահատումների և ընթացող շինարարության: Ցուցարարները պահանջում են շինարարության դադարեցումը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանց հաջողվեց ներխուժել քաղաքապետարանի շենք և բարձրանալ երրորդ հարկ, որտեղ գտնվում է Տարոն Մարգարյանի աշխատասենյակը: Դեպի աշխատասենյակ տանող մուտքը փակել են ոստիկանները` թույլ չտալով ցուցարարներին մտնել քաղաքապետի աշխատասենյակ: Ցուցարարների մոտ դուրս եկան փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Տարոն Մարգարյանը դուրս չեկավ:

 

14:38 Մայիս 16, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news