

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը 567491.4 հազար դրամ կտրամադրի «Արփա-Սևան» թունելի վերականգնման աշխատանքների համար: Որոշման նախագծում նշված է, որ դա պայմանավորված է նրանով, որ «Արփա-Սևան» թունելի որոշ հատվածներում երեսարկների քանդվածքների դինամիկան զարգացող է և թունելով ջուր տեղափոխելը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ նախատեսվում է «Արփա-Սևան» ջրատարի թիվ 2 թունելի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու, բետոնե երեսարկի դեֆորմացման և քայքայման անկանխատեսելի զարգացումները կանխարգելելու նպատակով 2012 թվականին թունելի վերականգնողական աշխատանքները կատարել անընդմեջ` ամբողջ տարվա ընթացքում, առանց թիվ 2 թունելով Սևանա լիճ ջուր տեղափոխելու:
Մայիս 17, 2012 at 11:58
