«Ես այս ամենը տեսնելուց հետո վախենում եմ, թե իմ երեխաներն ինչպես պետք է ապրեն այստեղ». բեյրութահայ լրագրողը ՀԲՃ-ի ֆիլմի մասին

«Ես այս ամենը տեսնելուց հետո վախենում եմ, թե  իմ երեխաներն ինչպես պետք է ապրեն այստեղ». բեյրութահայ լրագրողը ՀԲՃ-ի ֆիլմի մասին

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմը Հայաստանի բնությունը փրկելու կոչ է: Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ այս բնապահպանական-փաստագրական ֆիլմի հանրային ցուցադրությունը:

Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերության հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առաջ եկած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական   խնդիրների մասին. ինչպիսին էր նախկինում  Հայկական լեռնաշխարհը, և ինչի է նա վերածվել այժմ, ինչպես բացվեցին Սյունիքի սարերի սրտերը, ինչու աղտոտվեցին մեր զուլալ գետերը, հանուն ինչի հայ ազգը ընդամենը տարիների ընթացքում զրկվեց իր պապերի դարերով թողած  ժառանգությունից:

«Մենք վստահ ենք, որ այս ֆիլմից հետո շատ մարդկանց կարելի է համախմբել: Վերջ ի վերջո, մարդը չի կարող գոյատևել առանց բնության: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, որը կործանվում: Յուրաքանչյուրիս պարտքն է կանխել այս աղետը»,- իր ելույթում նշեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը: 

Ֆիլմից տպավորված էր վերջերս Բեյրութից Հայաստան վերադարձած բեյրութահայ գրող, լրագրող Սաքո Արյանը: «Շատ ուժեղ ֆիլմ էր, ես, իրոք. շատ տպավորված եմ: Սակայն բոլորն էլ գիտեն, ովքեր են Հայաստանն այս օրվան հասցրել: Պետք չէր մատնանշել և ցույց տալ նրանց նկարները: Մարդիկ` իրենք, պետք է բոլոր եզրակացություններն անեն»,-նշեց Սաքո Արյանը:

Նրա խոսքով` Հայաստանից դուրս տեղյակ չեն, թե այստեղ ինչ է կատարվում: «Ես այս ամենը տեսնելուց հետո վախենում եմ, թե  իմ երեխաները ինչպես պետք է  ապրեն այստեղ: Եթե դուք այստեղ գրում եք, մարդիկ տեղյակ են, ապա Սփյուռքի թերթերը ոչինչ չեն գրում այս ամենի մասին, ոչ մի արձագանք չկա»,- նշեց լրագրողը:

18:35 Հոկտեմբեր 09, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news