ԱՀԱԶԱՆԳԻՐ ԵՎ ՍՏԱՑԻՐ ՔՈ ԽՆԴՐԻ ՎՃԻՌԸ, «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջի շնորհանդեսը` Երևանում

ԱՀԱԶԱՆԳԻՐ ԵՎ ՍՏԱՑԻՐ ՔՈ ԽՆԴՐԻ ՎՃԻՌԸ, «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջի շնորհանդեսը` Երևանում

ԷկոԼուր

Սեպտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (Երևան, Թումանյան փողոց, 26ա շենք) տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի` «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջի շնորհանդեսը: «էԿՈԱՀԱԶԱՆԳ»-ը թեժ գիծ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մեր ապրելու միջավայրի, անտառների և այգիների ոչնչացման դեմ, քաղաքների, գյուղերի, հողերի, կիրճերի և գետերի աղտոտման դեմ, բնական ռեսուրսները գերշահագործող ագահ մարդկանց դեմ: «էԿՈԱՀԱԶԱՆԳ»-ում տեղադրված հաղորդագրությունը կդիտարկվի փորձագետների կողմից, այն կհասցեագրվի պատասխանատու կառույցին և արդյունքները կհրապարակվեն: Եթե «էԿՈԱՀԱԶԱՆԳ»-ը ճանաչվի որպես էկոլոգիական հանցագործություն, այն կներկայացվի Հանրային դատի, որը կկայացնի վճիռ:

Շնորհանդեսի ընթացքում` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին, որպես էկոահազանգեր կներկայացվեն բացառիկ գերակա հանրային շահի քողի տակ Երևանի պատմամաշակութային ժառանգության ոչնչացման, կանաչ տարածքների զավթման, աղբի վատ կառավարման և Նուբարաշենի աղբավայրի խնդիրները:

Շնորհանդեսին կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջի պատասխանատու Մոնիկա Երիցյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկո-իրավաբան Նազելի Վարդանյանը, ջրային ռեսուրսների փորձագետ Լուսինե Թասլակյանը, «Հոդված 3» ակումբի նախագահ Գայանե Աբրահամյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը:

17:32 Սեպտեմբեր 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news