Գերմանացի լրագրողները «ԷկոԼուր»-ում ծանոթացան Հայաստանի բնապահպանական խնդիրներին և քաղաքացիական հասարակության գործունեությանը

Գերմանացի լրագրողները «ԷկոԼուր»-ում ծանոթացան Հայաստանի բնապահպանական խնդիրներին և քաղաքացիական հասարակության գործունեությանը

ԷկոԼուր

Նոյեմբերի 21-ին ԷկոԼուրն իր մամուլի ակումբում հյուրընկալեց Գերմանիայից ժամանած մի խումբ լրագրողների: Նրանք Հայաստանում են «Գերմանացի և հայ լրագրողների փոխանակման ֆորում» նախագծի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են գերմանական «Deutsche Gesellschaft e.V.» կազմակերպությունը և Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

ԷկոԼուրի կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը լրագրողներին ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի գործունեությունը, Հայաստանի բնապահպանական խնդիրները և դրանց կարգավորմանն ուղղված քաղաքացիական հասարակության քայլերը: Մասնավորապես, լրագրողները տեղեկատվություն ստացան Ամուլսարի, Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, թե ինչ ազդեցություն են գործում փոքր ՀԷԿ-երը գետային էկոհամակարգերի վրա, ինչպես են բնապահպանները պայքարում հանուն Սևանա լճի մակարդակի բարձրացման, որ «կանաչ» իրավունքներն են ամենից շատ խախտվում Հայաստանում և այլն:

Գերմանացի լրագրողները հետաքրքրվեցին, թե հեղափոխությունից հետո նոր իշխանությունն ինչ քայլեր է անում բնապահպանական խնդիրների կարգավորման ուղղությամբ , Վիկտորյա Բուռնազյանը, մասնավորապես, նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել հանքարդյունաբերական ընկերություններում: Միաժամանակ ստեղծվել է քաղաքացիական հասարարակության, բիզնեսի, գիտական կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության փաստաթղթերը և եզրակացություններ ներկայացնում ՀՀ վարչապետին:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ հաջողություններ են եղել բնապահպանական խնդիների դեմ պայքարի արդյունքում:

Հաջողություններից Վիկտրոյա Բունազյանը նշեց, որ Էկոլուրի կողմից իրականացված փոքր ՀԷԿ-երի ծարգրի արդյունաքում արված որոշ առաջարկություններ ներառվել են ՀՀ կառավարության որոշումներում և որոշումների նախագծերում: Նա հիշատակեց նաև Սևանա լճի ավազանում «Գեոպրոմայինգ» ընկերության կողմից ոսկու կոզման գործարան կառուցելու դեմ պայքարը, որը պսակվեց հաջողությամբ:

Գերմանացի լրագրողները հեռացան համագործակցության ակնկալիքներով:

12:57 Նոյեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news