ՀՀ բնապահպանության նախարարությունը ճշգրտումներ է մտցնում ԷկոԼուրին ուղղված պատասխան նամակում

ՀՀ բնապահպանության նախարարությունը ճշգրտումներ է մտցնում ԷկոԼուրին ուղղված պատասխան նամակում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 2-ին դիմել է ԷկոԼուրին «Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ բնապահպանության նախարարությունը Մարց գյուղում» հրապարակման վերաբերյալ: Ինչպես մեզ հաղորդեցին նախարարությունից, 25.11.2013թ-ի նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ստորագրությամբ N 5/12.1/53751 նամակը վերաբերում է ոչ թե Մարց գյուղի կոնֆլիկտին, այլ ԷկոԼուրի հարցումներին «Dundee Precious Metals Kapan» ընկերության նկատմամբ բնապահպանական տեսչության իրականացրած ստուգումների արդյունքների  եւ կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ: Եվ Մարց գյուղի վերաբերյալ, եւ ընկերության վերաբերյալ հարցում-հրապարակումները եղել են նոյեմբերի 18-ին և 20-ին: 

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությանն ուղղված պատասխան նամակում ԷկոԼուրը նշել էր. «Նամակում նշված չեն www.ecolur.org կայքի կոնկրետ հրապարակումները, սակայն նամակի բովանդակությունից կարող ենք կռահել, որ խոսքը Մարց գյուղում «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ կապված կոնֆլիկտի մասին է, քանի որ այս թեմայով նոյեմբերի 18-ին և 20-ին ԷկոԼուրը հրապարակել էր նյութեր, մասնավորապես` նոյեմբերի 20-ին հրապարակված «Պաշտոնյաները պատասխանատվություն են կրում Մարց գյուղի կոնֆլիկտի համար» նյութը (http://ecolur.org/hy/news/biodiversity/officials-bearing-responsibility-for-conflict-in-martz-village/5534/), և կոնֆլիկտի զարգացումների համար մեղադրել պաշտոնյաներին»,- մեջբերման ավարտ:

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հրապարակում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը ԷկոԼուրի հարցմանը` «Dundee Precious Metals Kapan» ընկերության նկատմամաբ բնապահպանական տեսչության կողմից անցկացված ստուգումների, նախարարության և ընկերության միջև կոնֆլիկտի  վերաբերյալ, երբ ընկերության  գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը մեղադրեց մի շարք պետական մարմինների , այդ թվում` ՀՀ  բնապահպանության նախարարությանը, կողմնակալության մեջ. «Ի պատասխան Ձեր 2013 թվականի նոյեմբերի 18-ի եւ 20-ի գրությունների, հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր գործունեության մեջ կոնֆլիկտային իրավիճակներ չի ստեղծում, առաջնորդվում է բացառապես օրենքներով կարգավորող իրավահարաբերություններով եւ Դուք հրապարոկում-հարցման մեջ Ձեզ համար ցանակալին ներակյացնում եք իրականության փոխարեն: Ոլորտին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ ձեւով եւ ժամանակին հրապարակում է իր պաշտոնական կայքում, ինչպես նաեւ ընթացիկ աշխատանքների մասին ամենշաբաթյա հաղորդագրություններում: Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը կարող եք ստանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից եւ պարբերաբար հրապարակվող հաղորդագրություններից»,- ասված է նամակում:

13:13 Դեկտեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news