Երեւանի քաղաքապետարանը խոստանում է ավելացնել մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը

Երեւանի քաղաքապետարանը խոստանում է ավելացնել մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը

ԷկոԼուր

2014-2017թթ.  Երեւանում կիրականացվի «Անտառ-վերականգնում «Եռաբլուր», «Փարոսի», «Ծիծեռնակաբերդի», «Հաղթանակ զբոսայգու» անտառ-պուրակներում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2014թ-ին կանաչ տնկարկներ  կհիմնվեն, կընդլայնվեն եւ կվերականգնվեն Եռաբլուրում, 2015թ.` «Հաղթանակ» զբոսայգում, 2016թ.` Կարմիր բլուրում եւ Ծիծեռնակաբերդում, 2017թ.` շրջանցիկ թունելի հարակից անտառ –պուրակում եւ Սարալանջում: Այս մասին նշված է «Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի» նախագծում:

Աղբյուրի համաձայն` ծրագրի նպատակն է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը հասցնել 880 հեկտարի, մեկ շնչին բաժին ընկնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը առկա 7.8 քմ-ի փոխարեն դարձնել 12 -14քմ:

16:19 Դեկտեմբեր 05, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news