Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգողի մամուլի ասուլիսը` Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրվա նախաշեմին

Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգողի մամուլի ասուլիսը` Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրվա նախաշեմին

ԷկոԼուր

«Ջրաճահճային հանդակները Երկրի երիկամներն են: Եթե դրանք անհետանան, Երկիրը կմահանա». ՄԱԿ-ի փորձագետ Դ. Լես: Կիրակի օրը՝ փետրվարի 2 –ին, մենք նշում ենք Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը: 1971 թ-ի այդ օրը Ռամսար քաղաքում (Իրան) ստորագրվել է ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիան, որը անվանվել է Ռամսարի:

Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993 թ-ին և այսօր արդեն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող երեք տարածք: Ինչպիսի՞ դժվարություններ է կրում մարդը այդ տարածքների պահպանման համար: Ինչո՞վ են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար: Ունե՞նք մենք արդյոք հնարավորություն պահպանել դրանք և ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պաշտպանության համար: Այս հարցերի շուրջ կխոսի Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը հունվարի 31-ին` ժամը 12:00-ին,  «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

12:13 Հունվար 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news