Վեգան փառատոնը խոստանում է բուսական համեղ սնունդ և ուրախ ժամանց

Վեգան փառատոնը խոստանում է բուսական համեղ սնունդ և ուրախ ժամանց

ԷկոԼուր

Հոկտեմբերի 11-ին Երևանի Մաշտոցի պուրակում՝ ժամը 13:00-ից մինչև երեկո, կանցկացվի Vegan Fest Yerevan 2014 փառատոնը:

Բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ:

Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի մասին, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին:

Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:

«Կլինի նաև վերամշակված իրերի ցուցահանդես... Եթե դուք պատրաստում եք տարբեր իրեր այն ամենից ինչ մնացածի համար աղբ է, ուրեմն սպասում ենք ձեզ, գրեք կազմակերպիչներին, որպեսզի ցուցադրեք ձեր աշխատանքները:

Բուսական սննդի հյուրասիրություն
Ամենահամեղ բուսական սննդի մրցույթ՝ պատրաստեք և բերեք ձեզ հետ բուսական որևէ ուտեստ և կարող է հենց դուք հաղթեք մրցույթում:

Կլինի նաև Free Market-ի սեղանիկ, բերեք այն ամենը ինչ տարիներով դրված է դարակներում ու երբեք էլ չեք օգտագործելու, թողեք սեղանիկին ու հնարավոր է ինչ-որ մեկին դա պետքական լինի: Նույնպես կարող եք սեղանիկից վերցնել այն, ինչ ձեզ պետք կգա»,- մասնավորապես նշված է սոցիալական ցանցերում տարածված Փարատոնի հրավերում:

15:40 Հոկտեմբեր 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news