Ինչ է մնացել Տավուշի անտառներից. մամուլի ասուլիս ԷկոԼուր մամուլի ակումբում

Ինչ է մնացել Տավուշի անտառներից. մամուլի ասուլիս ԷկոԼուր մամուլի ակումբում

ԷկոԼուր

Նոյեմբերի 13-ին Համահայկական բնապահպանական ճակատի եւ Armenian Extreme club-ի  անդամները Տավուշի մարզում` Պաղջուր գետի հովտում, հայտնաբերեցին բազմաթիվ հատված ծառեր, խախտումներ: Թե ինչ վիճակում են Տավուշի անտառները, ինչ է կատարվում այդ անտառներում եւ ընդհանրապես ինչ է մնացել այդ անտառներից, կներկայացնեն Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը: Մեկնաբանություններ կներկայացնի նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւան անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը:

Մամուլի աուլիսը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Նոյեմբեր 17, 2014 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր