ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ

ԷկոԼուր

2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին` երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին: Թուրքական կառավարության որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, սպանվեց 1.5 միլիոն հայ, բազմաթիվ հայեր դարձան գաղթական՝ կորցնելով իրենց հայրենիքը: Ոչնչացվեց մի ամբղջ ազգի մշակույթ, մի ամբողջ քաղաքակրթություն:

Ի հիշատակ 1915թ-ի հայ զոհերի, 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ից, ղողանջեցին եկեղեցիների զանգերը, մարվեցին մայրաքաղաք Երևանի և Հայաստանի մարզերի լույսերը, մարդիկ տներում և պատշգամբներում վառեցին մոմեր՝ միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, հնչեց «Արի իմ սոխակ» օրորոցային երգը: Այսպես՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում մենք հիշեցնում ենք այդ ողբերգության մասին և ասում. «Հիշում և պահանջում ենք»: 

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի

 



14:59 Ապրիլ 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news