Դավթաշենում ծառեր են հատում (Լուսանկարներ)

Դավթաշենում ծառեր են հատում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի ետնամասի այգու ծառերը  հատում են: Այս մասին ահազանգեցին տեղի բնակիչները:

«Եկել են, ծառերը հանել են: Չորսը ծառ տարան, մեկը՝ չթողեցինք: Ավտոսպասարկման կետ են ուզում սարքել: Բայց սա մեր միակ կանաչ գոտին է: Նախկինում շենքի ետնամասում անբողջությամբ այգի է եղել, կամաց-կամաց այգիները վերածվեցին շինությունների, մնաց այս փոքր կտորը, հիմա սա էլ են ուզում ոչնչացնել»,-  ԷկոԼուրին  պատմեց տեղի բնակչուհի Նաիրա Զուրաբյանը: Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ  թույլտվություն ներկայացվել է, և ամեն ինչ օրինական է: Նախաձեռնողը ոմն Արթուր է:

Տեղում չհաջողվեց զրուցել որևէ աշխատակցի կամ պատասխատանտուի հետ: Բնակիչների խոսքով, լրատվամիջոցների ժամանման մասին տեղեկանալով, նրանք փախուստի դիմեցին:

Հարց է առաջանում, եթե ամեն ինչ օրինական է, ինչո՞ւ են պատասխանատուները խուսափում պարզաբանումներից:



Հունիս 25, 2013 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր