ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ Սեւանում հանրային լողափերը պատրաստ են հանգստացողներին ընդունելու: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել են լողափեր եւ դրանց վիճակը գնահատել բավարարող: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ լողափերում գործում են բուժկետեր, երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ: Նաեւ ընդգծված է, որ լողափերը ԱՆՎՃԱՐ են, ինչը հանգստի համար մշտապես աճող գների պայմաններում ոչ պակաս կարեւոր գործոն է:
Հուլիս 01, 2013 at 16:43