Նոր ծրագիր՝ ուղղված անտառների և արոտավայրերի կայուն կառավարմանը

Նոր ծրագիր՝ ուղղված անտառների և արոտավայրերի կայուն կառավարմանը

ԷկոԼուր 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ենթաշրջանի 2000 հեկտար արոտավայրերը և 60 հեկտար  անտառային գոտին կվերականգնվեն: Վերականգնողական աշխատանքները տեղի կունենան «Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները Հայաստանում ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» ՄԱԿ-ի զարգացման ծրագիր- Եվրոպական միություն (ՄԱԶԾ-ԵՄ)  ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի նպատակն է համայնքային ռեսուրսների կառավարմանն ուղղված ծրագրերի  մշակման միջոցով Հայաստանի լեռնային հատվածներում պահպանել  լանդշաֆտը, էկոհամակարգերի բազմազանությունը և ամբողջականությունը: 

«Մենք փորձում ենք  առաջին անգամ ֆորմալ կիրառել էկոհամակարգային մոտեցումը  ամբողջական տարածքների վերականգնման համար: Այսինքն՝ մենք չենք նայում արոտավայրը առանձին, անտառը առանձին, մենք նայում ենք կոմպլեքսային ամբողջական վերականգնման սխեման»,- ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի բնապահպանական կառավարման ծրագրերի  քաղաքականության գծով  խորհրդական Գեորգի Արզումանյանը:  Վերջինս կարեւորեց նաև ծրագրով նախատեսված ածխածնի կլանման հաշվառման համակարգի ստեղծումը: «Հողային շերտի բացակայության հիմնական պատճառը ածխածնի կլանման ցուցանիշն է: Մեր ծրագիրը փորձում է այդ մասով գնալ և ներդնել  ածխածնի մոնիտորինգի այն համակարգը, որը մինչ օրս ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- ասաց Գեորգի Արզումանյանը: 

Համաձայն գնահատումների՝ հանդակների վերականգնման արդյունքում  հողում ածխածնի կլանման մարդակը կավելանա 14,250 տ ածխածնի չափով: Այս պարագայում հնարավոր կլինի հասնել բուսականության մեջ ածխածնի կլանման աստիճանի աճի՝ 9.200 տ ածխածնով: 

Ծրագրի առավելությունների հետ մեկտեղ, Գևորգի Արզումանյանը նշեց նաև որոշ խնդիրներ. «Հիմական խնդիրը, որ ես տեսնում եմ ծրագրի հետագա կայունության խնդիրն է :Համայնքների մակարդակում կա խնդիր՝ րոպեական շահի դեպքում  չկա պատասխանատվության աստիճան: Համայնքը չի զգում, որ անտառի տեր ու տիրականն է: Դրա համար իր վերաբումունքը դառնում է ավելի  շահագործմանն ուղղված, քան պահպանմանը», -ասաց Գ. Արզումանյանը: 

Ծրագիրը դրական գնահատեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ, Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը: «Հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն: Սակայն, ընդհանուր առմամբ ծրագիրը  շատ դրական եմ գնահատում, հատկապես այն, որ Սևանի ավազանն է վերցված ծրագրի շրջանակներում, որտեղ մեր ծրագրերն են իրականացվում: Շատ կարևոր է դրանց համակցումը»,- նշեց Կարինե Դանիելյանը: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (1 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից (100.000 ԱՄՆ դոլար): Ծրագրի տևողությունը 42 ամիս է(2013-2016):

Լուսանկարները՝ ՄԱԶԾ-ի

11:41 Սեպտեմբեր 16, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news