Ամեն ինչ Հայաստանի հրաբուխների մասին

Ամեն ինչ Հայաստանի հրաբուխների մասին

ԷկոԼուր

Հայաստանը հանգած հրաբուխների երկիր է: Կարո՞ղ են նրանք արթնանալ: Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել հրաբխային ակտիվության ռիսկերը: Սպառնու՞մ է հրաբխային ակտիվությունը Հայկական ատոմային էլեկտրակայանին և, եթե այո, ապա գոյություն ունե՞ն անվտանգության միջոցներ  և որքանո՞վ են դրանք էֆեկտիվ: Հայաստանի ո՞ր շրջանն է աչքի ընկնում առավել հրաբխային ակտիվությամբ: Անցակցվու՞մ է արդյոք համաշխարհային վիճակագրություն հրաբուխների վերաբերյալ, և ինչպիսի՞ն են արդյուքները: Կա՞ն տվյալներ, թե ինչպիսի վնաս է հասցնում  հրաբխային գործունեությունը մարդկությանը, և ի՞նչ օգուտներ կան: «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ղեկավար Խաչատուր Մելիքսեթյանը և հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սերգեյ Կարապետյանը կներկայացնեն իրենց դիտարկումները և կպատասխանեն հետաքրքող բոլոր հարցերին: Մամուլի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

12:57 Սեպտեմբեր 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news