Հերթական շինարարություն, հերթական ծառահատում

Հերթական շինարարություն, հերթական ծառահատում

ԷկոԼուր

Երևանում շինաշխատանքների հետևանքով շարունակվում են ծառահատումները: Հոկտեմբերի 13-ին ԷկոԼուրը  ահազանգ է ստացել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գտնվող հատվածում իրականացվող ծառահատումների վերաբերյալ (Լենինգրադյանին կապող  Ծիծեռնակաբերդի խճուղի): Տեղում ԷկոԼուրը պարզեց, որ շինարարական աշխատանքները  իրականացնում է «Սահակյանշին» ՓԲԸ-ն: Աշխատանքների արդյունքում հատվել էր մեկ ծառ, երկուսը` էտում էին: «Ծառերը էտում ենք, որպեսզի թեթեւացնենք եւ տեղափոխենք Դալմայի այգիներ` կրկին տնկելու նպատակով: Իսկ, ինչ վերաբերում է հատված ծառին, ապա այն ուղղակի անառողջ էր»,- ասաց ընկերության աշղեկ Լեւոն Ղազարյանը:

Նա նշեց, որ իրենք ունեն ծառերը հատելու համապատասխան թույլտվություն: ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում «Սահակյանշին» ՓԲԸ-ի գրասենյակից հաղորդեցին, որ թույլտվություն ընկերությունը ստացել է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանից:

Երևանի քաղաքապետարանի կայքում www.yerevan.am նշված է, թե քանի ծառեր է տնկված, որքան է նրանց կպչողականությունը և այլն: Օրինակ, « …2012թ-ին տնկվել են շուրջ 40 000 ծառ և թուփ… Կպչողականությունը՝ 70%...»: Դժվար է ասել, որտեղ են այդ տնկված ծառերը, մենք դրանք չենք տեսնում, բայց ամենուր տեսնում ենք շինարարական աշխատանքներ և հատված ծառեր, որոնց մասին քաղաքապետարանի պաշտոնական կայքը լռում է:

Հոկտեմբեր 14, 2013 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր