Բաց քննարկում ԷկոԼուրում. «Կապարի վնասակար ազդեցության կանխարգելման միջազգային շաբաթ»

Բաց քննարկում ԷկոԼուրում. «Կապարի վնասակար ազդեցության կանխարգելման միջազգային շաբաթ»

ԷկոԼուր

Հայաստանում հոկտեմբերի 20-26-ը IPEN-ի (կայուն օրգանական աղտոտիչների  վերացման միջազգային ցանց)  հովանավորությամբ անցկացվում է «Կապարի վնասակար ազդեցության կանխարգելման» միջազգային շաբաթ: «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) հոկտեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, տեղի կունենա «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված կլոր սեղան, որի ընթացքում կներկայացավեն Հայաստանում կապարի վնասակար ազդեցության հետ կապված հիմնական խնիդրները: Քննարկմանը ներկյացված հիմնական թեմաներն են` «Բացառենք կապարը ներկերում» (Ամալիա Համբարձումյան «Խազեր»), «Կապարի հիմնական աղտոտման աղբյուրը և ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» (Քնարիկ Գրիգորյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ), «Կապարի և այլ ծանր մետաղների պարունակությունը երեխաների մազերում և մրգերում» (Սեյրան Մինասյան, անկախ փորձագետ):  

Քննարկմանը հրավիրված են նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի  նախարարության Շուկայի վերահսկողության Պետական տեսչության ներկայացուցիչ:

15:36 Հոկտեմբեր 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news