Հայաստանում գործող ՋԷԿ-երի բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին

Հայաստանում գործող ՋԷԿ-երի բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին

ԷկոԼուր

Հայաստանում գործող ՋԷԿ-երի (ջերմային էլեկտրակայան) հիմնական սարքավորումների աշխատանքի տևողությունը անցել է սահմանային 200 հազար ժամը, իսկ դրանց տեխնիկատնտեսական և բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաամկետ ծախսային ծրագրում: Սակայն, միեւնույն ժամանակ, ծրագրում դրականորեն առանձնացված է Երեւանի ՋԷԿ-ը: Ծրագրում Երեւանի ՋԷԿ-ի մասին նշված է. «2012թ ընթացքում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նոր էներգաբլոկում արտադրվել է մոտ 1641.8 մլն կՎտժ էլեկտրական էներգիա, որը կազմում է համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 20.4%-ը, իսկ ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 48,7%-ը :

Հանրապետությունում գործող ՋԷԿ-երի համեմատ նոր էլեկտրակայանն ունի բարձր բնապահպանական ցուցանիշներ, նույն դրվածքային հզորությունների դեպքում նոր էլեկտրակայանն ավելի քիչ արտանետումներ ունի, մասնավորապես` ազոտի օքսիդներ` (NO2) շուրջ 9 անգամ, ածխաթթու գազ` (CO2) մոտ 2 անգամ, ածխածնի օքսիդ` (CO) մոտ 3,8 անգամ, ինչպես նաև ջրի օգտագործման կրճատումը 3,6 անգամ»:

11:00 Նոյեմբեր 13, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news