ՀՀ բնապահպանության նախարարությունը կմշակի մի շատ կարեւոր օրենքի նախագիծ

ՀՀ բնապահպանության նախարարությունը կմշակի մի շատ կարեւոր օրենքի նախագիծ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը կմշակի մի շատ կարեւոր օրենքի նախագիծ` «Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» անվանմամբ: Օրինագծի նպատակն է լինելու բնական ռեսուսրների և շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում պատճառված վնասի գնահատման համակարգի կատարելագործումը: Սակայն այն ՀՀ կառավարությանը կներկայացվի 2018թ. երկրորդ եռամսյակում եւ այն էլ այն դեպքում, եթե գործադիրը 2013թ. նոյեմբերի 14-ի նիստում հավանության արժանացնի   ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած «Բնապահպանության ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգերից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի մասին» որոշման նախագիծը: Հենց այս ծրագրով է նախատեսված օրինագծի մշակումը: Ծրագրով նախատեսված է նաեւ 2014-2018թթ. մի շարք որոշումների նախագծերի, օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի եւ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարությանը: Դրանք են`

  • «Էկոհամակարգային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակը «Էկոհամակարգային ծառայությունների» հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է:
  • «Բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների  տնտեսական (արժեքային) գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է ներդնել բնական կապիտալի և  Էկոհամակարգային ծառայությունների  տնտեսական (արժեքային) գնահատման  համակարգ:
  • «Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նա­խա­գծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է ներդնել  «կանաչ» տնտեսության զարգացումն ապահովող տնտեսական մեխանիզմների և ցուցանիշների  պլանավորման համակարգ:
  • «Կանաչ ներդրումների սխեմա»-ի օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջար­կությունների ներկայացում: Նպատակն է ներդնել կլիմայի փոփոխության դեմ (ջերմոցային գազերի արտանետուների կրճատում և կլանիչների զարգացում), այնպես էլ կլիմայի փոփոխության  հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման  (կլիմայի փոփոխությանը հարմարվելու)  գործողությունների իրականացման համար համապատասխան ֆինանսական մեխանիզմ:
  • «Բնապահպանական  և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Թափոն­ների մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի     ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է` 1. ապահովել աղտոտման (բնապահպանական) վճարների  խթանող դերը,  արդիականացնել հարկման բազան և  ավելացնել այդ վճարների դրուքաչափերը,  կատարելագործել բնապահ­պանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հաշվարկման մեխանիզմները, 2. հստակեցնել «թափոններ», «արտադրական լցակույտեր», «տեխնածին հանքավայրեր» հասկացությունները, թափոնների դասակարգման (վտանգավոր և ոչ վտանգավոր), դրանց հաշվառման և բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հետ կապված հարցերը:
  • «Արտադրատեսակների համար արտադրողի պատասխանատվության ընդլայնման համակարգերի վրա հիմնված վճարների համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն  տալու մա­սին»   ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախա­գծի ներկայացում: Նպատակն է ներդնել  վտագավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգ:
  • «Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պայմանների չիրականացնելու հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծում արտաբյուջետային երաշխիքային գումարների հաշվին:

Ինչպես նշված է որոշման նախագծում, որոշման ընդունումը կնպաստի բնապահպանական միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցու­թյան մեխա­նիզմների ընդլայնմանը, ինչպես նաև բնապահպանական նորարարական ֆինան­սա­տնտեսական համակարգի ստեղծմանը:

12:34 Նոյեմբեր 13, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news