Ի՞նչ է սա` երկրորդ Շիկահո՞ղը

Ի՞նչ է սա` երկրորդ Շիկահո՞ղը

ԷկոԼուր

ԷկոԼուրը դիմում է բոլորին. ՀՀ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը պատրաստվում են իրականացնել նոր ծրագիր, որը կոչնչացնի Երևանի հարավային հատվածի կանաչ պաշտպանիչ գոտու մնացորդները: Արտաշատը կկորցնի իր մրգատու այգիների 81%:  35.257.53 քառակուսի մետր տարածքը կվերածվի ասֆալտի: Ում է պետք այս ծրագիրը` հասկանալի չէ: Այն չի քննարկվել, չի անցել փորձաքննություն: Հիշենք, որ 2005թ-ին իշխանությունները ՀՀ տրասնպորտի նախարարության միջոցով ու Համաշխարհային բանկի աջակցությամբ մտադիր էին Շիկահողի արգելոցի միջով ճանապարհ գցել: Նախագիծն ուղղված էր Շիկահողի արգելոցի կենտրոնում գտնվող Մթնաձորի կաղնու եզակի անտառի հատմանը: Այդ տարածքը սովորական փոխադրումների համար անհասանելի էր, եթե միայն հատուկ ճանապարհ չգցվեր: Արգելոցը հնարավոր եղավ փրկել անհավանական ջանքերի շնորհիվ և հասարակական կազմակերպությունների ու ամերիկահայ սփյուռքի միջամտությամբ:

Տվյալ ծրագիրը պետք է իրականացվի Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ասիական զարգացման բանկը արդեն ֆինանսավորում է մի քանի տրանսպորտային նախագծեր, որոնցից ամենախոշորը Հյուսիս-Հարավն է: Մեր տվյալներով` կառուցումը ընդունված միջազգային ստանդարտներից էական շեղումներ ունի: Չսպասելով Հյուսիս-Հարավ ծրագրի կարգավորմանը` ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունը հապճեպ անցնում են նոր ծրագրի իրագործմանը, որում գնահատված չեն ոչ ռիսկերը, ոչ օգուտները: ԷկոԼուրը կոչ է անում հասարակաությանը արձագանքել այս ծրագրին, կազմակերպել քննարկում և աշխատանքային հանդիպում: 

15:06 Դեկտեմբեր 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news