Դիլիջանի ամենահեղինակավոր համալիրը կառուցված է ակտիվ սողանքային գոտում. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Դիլիջանի ամենահեղինակավոր համալիրը կառուցված է ակտիվ սողանքային գոտում. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Հայաստանում կա ավելի քան 2000 սողանքային գոտի: Դրանք ակտիվացել են ենթակառուցվածքների ինտենսիվ զարգացումից: Սողանքները սպառնում են Դիլիջանի նոր համալիրներին: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցված է ակտիվ սողանքային գոտում և հոսում է քաղաքի ծայրամաս` Նուբարաշենի կողմից: Փոքր ՀԷԿ-երի, երկաթուղային ճանապարհների կառուցումը իրականացվում է առանց հաշվի առնելու սողանքային ռիսկերը: Արդյունքը՝ աղետ: Քանի՞ այդպիսի վտանգավոր գոտի կա Հայաստանում,  կարո՞ղ ենք մենք կանգնեցնել հնարավոր աղետները, թե՞ ավելի ենք խորացնում դրանք: Այս և այլ հարցերին  կպատասխանի «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուր, «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

11:55 Դեկտեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news