ԱՄՈ՛Թ… ՎԱԽԿՈՏՆԵ՛Ր… ՉԵ՛ՆՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ…(Լուսանկարներ)

ԱՄՈ՛Թ… ՎԱԽԿՈՏՆԵ՛Ր… ՉԵ՛ՆՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ…(Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այսօր` դեկտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը` 54 դեմ-45 կողմ ձայներով:  Առաջարկությունը ՀՀ Ազգային ժողով էին ներկայացրել ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունները: «Քվեարկությունից առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխանությունը դեմ է այդ նախագծին, որովհետեւ վախենում էր, որ իրենցից մի քանի պատգամավոր մեզ նման կքվեարկի, որ ՕԵԿ-ից կամ ՀՀԿ-ից ոչ մեկը չշփոթի, կոճակների տեղը չմոռանա եւ դեմ քվեարկի,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը,-իշխանությունը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, որ իրենք գող են, որ իրենք թալանչի են: Մենք վաղը կհրապարակենք բոլոր դեմ քվեարկած գող, թալանչի պատգամավորների անունները»:

Խմբակցությունները ստեղծել են աշխատանքային խումբ, որը պետք է մշակի պայքարի հետագա փուլերը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` հաջորդ քայլը լինելու է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելը: «Մենք առանձնակի հույսեր չենք կապում սահմանադրական դատարանի հետ, բոլորս էլ բազմիցս տեսել ենք նրա դիրքորոշումը, բայց կա օրենք և սահմանադրություն և մենք ձեզ հետ միասին առաջնորդվելու ենք օրենքի և սահմանադրության ճանպարհով»,- ասաց նա: ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու պատրաստակամություն հայտնեց նաեւ Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը: «Կենսաթոշակ ստանալը մարդու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Մենք պատրաստ ենք 4 խմբակցությունների հետ միասին ընդհանուր աշխատելու և դիմելու սահմանադրական դատարան»,- ասաց Մարդու իարվունքների պաշտպանի Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ  իրենք չեն նահանջելու: «Այս պարտադիր բաղադրիչը հարվածում է մեր ազգի արժեհամակարգին և մղելու է մեր քաղաքացիներին արտագաղթի: Մենք ձեզ հետ միասին պետք է դեմ կանգնենք այս արատավոր ապազգային գործողությանը»,- ասաց պատգամավորը:

Աշխատանքային խումբը նախատեսում է նաեւ անցկացնել համատեղ հանրահավաք: «Եկել է պահը համազգային գործադուլ անցկացնելու»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` կոչ անելով բոլորին միանալ հանրահավաքին:

Իսկ ցուցարարները, ովքեր քվեարկության ողջ ընթացքում հավաքված էին  ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց, իրենց բողոքի երթը ավարտեցին ՀՀ կառավարության դիմաց` վանկարկելով «ԱՄՈԹ» : « Մեր կառավարությունը սովորել է թաքնվել թիկունքում, ամեն անգամ թաքնվում են ոստիկանության թիկունքում… ՎԱԽԿՈՏՆԵՐ… Այսպիսի փողոցային կառավարության հետ հարցերը փողոցում են լուծում …ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱՔ` ՉԵՆՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ…»,- բղավում էին ցուցարարները:

20:06 Դեկտեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news