Հայաստանի հանքերը պայթեցնելու համար Հայաստան կներկրվեն միլիոնավոր պայթուցիկներ

Հայաստանի հանքերը պայթեցնելու համար Հայաստան կներկրվեն միլիոնավոր պայթուցիկներ

ԷկոԼուր

Հայաստանի հանքերը պայթեցնելու համար ՀՀ կառավարությունը «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլ տվեց մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել  պայթուցիկ  նյութեր և  պայթեցման միջոցներ: Այս որոշման նախագիծը դեկտեմբերի 5-ին գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այսպիսով, «Ապառաժ» ՍՊԸ-ն Հայաստան կներկրվի` 2 000 000 հատ էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ   (Exel non-electrical capsules LP), 2 000 000 հատ էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ (Exel non-electrical capsules MS),   200000 հատ էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ (Exel non-electrical capsules Connectadet), 5 000 000 մետր  ալիքատար քուղ (Դեղին) (Shock tube (Yellow)), 3 000 000 մետր ալիքատար քուղ (Կանաչ) (Shock tube (Green):

Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ. «Տվյալ բնագավառում քաղաքականությունն ուղղված է  ընդերքօգտագործման ոլորտի զարգացմանը, ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորինս աջակցելուն»: Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն` բնական պաշարների ոլորտի կարևորագույն նպատակներից է երկարբանական հետախոզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը:

14:44 Դեկտեմբեր 05, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news