Խոսրովի արգելոցը բաց է ապօրինի հատումների համար

Խոսրովի արգելոցը  բաց է ապօրինի հատումների համար

ԷկոԼուր 

«Դեկտեմբերի 6-ից Խոսրովի արգելոցի աշխատակիցները ապօրինի հատում են ծառերը, հավանաբար, վաճառքի նպատակով»: Նման գրությամբ լուսանկարներ եւ տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում: Լուսանկարներում երևում է, որ դրանք ոչ թե պատահական, այլ պլանավորված հատումներ են: Փայտը դուրս են բերում բրեզենտով ծածկված մեքենաներով:

Այս ցուրտ օրերին մեծացել է վառելափայտի պահանջարկը: Գեղարքունիքի մարզում փայտի գները տարբեր են: Տեղի փայտի (բարդի, չիչխան) քառակուսի մետրը արժե մոտ 10-11 հազար դրամ, Տավուշում` 20 հազար դրամ (հացենի, լորենի): Անտառների պահպանության պատասխանատվությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է` ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, և ՀՀ  բնապահպանության նախարարությանը` ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալությանը, ում ենթակայության տակ են գտնվում արգելոցներն ու ազգային պարկերը: 

Լուսանկարները` armeniatreehugger-ի

13:18 Դեկտեմբեր 09, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news