Ի հիշատակ ԷկոԼուրի ծառի

Ի հիշատակ ԷկոԼուրի ծառի

ԷկոԼուր

ԷկոԼուրի աշխատակազմը օրերս հայտնաբերեց, որ իր մամուլի ակումբի մուտքի մոտ գտնվող ծառը առանց որևէ  թույլտվության կտրել են: «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը այդ ծառի մոտ հավաքվում էին, զրուցում, թեյ խմում: Այդ ծառը դարձել էր մամուլի ակումբի խորհրդանիշը, եւ մենք պատրաստվում էին Ամանորի նախօրեին զարդարել այն: Մենք չգիտենք, ով է դա արել: Ըստ երեւույթին այդ մարդիկ չունեին թույլտվություն, ոչ մեկին չեն զգուշացրել, ոչ մեկ չի տեսել նրանց: Այսպիսով, եւ մենք, եւ քաղաքը զրկվեցինք ևս մեկ ծառից: Դիմում ենք բոլորին. «Որտեղ էլ դուք աշխատեք, ինչով էլ զբաղվեք, մի՛ կտրեք ծառերը»:

11:12 Դեկտեմբեր 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news