«Մեղրաձոր Գոլդ»-ը փոխեց ոսկու կորզման ցիանային մեթոդը գրավիտացիոնով

«Մեղրաձոր Գոլդ»-ը փոխեց ոսկու կորզման ցիանային մեթոդը գրավիտացիոնով

ԷկոԼուր

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է Մեղրաձորի ոսկու հանքավայրից ոսկի կորզել գրավիտացիոն և ֆլոտացիոն եղանակով: Նախագիծը ներկայացված է բնապահպանական փորձաքննությանը:

Նախագծում մասնավորապես նշված է. «Հարստացուցիչ ֆաբրիկայի հզորությունը կկազմի տարեկան 120 000 տոննա հանքաքար...Տարեկան օգտագործվելու է 712.0 տոննա գրավիխտանյութ եւ 6120.0 տոննա ֆլոտախտանյութ: Պոչերը  պահեստավորվելու են Մեղրաձորի  հանքի ստորգետնյա դատարկություններում: Պոչերի տարեկան քանակը ըստ պինդ բաղադրիչի կկազմի 113168տ: Ֆաբրիկայի ընդհանուր տարածքը կազմելու է 2.04հա: Ֆաբրիկան աշխատելու է տարեկան 340 օր, օրը 24 ժամ, 3-հերթափոխով: Աշխատելու է 45 մարդ»:

Նշենք, որ Մեղրաձորի ոսկու հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է տոննայում 2.5-3.0 գրամ:

Հիշեցնենք, որ սա Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկայի երրորդ նախագիծն է, որը «Մերաձոր Գոլդ» ՍՊԸ-ն ներկայացնում է բնապահպանական փորձաքննության: Առաջին նախագծով ընկերությունը ցանկանում էր ոսկի կորզել ցիանիդի միջոցով, որը հանդիպեց տեղի բնակիչների եւ լայն հասարակայնության դիմադրությանը, եւ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձրեց ընկերությանը նախագծային փաստաթղթերը: Երկրորդ նախագծով էլ առաջարկվում էր ոսկի կորզել ոչ պակաս վտանգավոր եւ թունավոր թիոմիզանյութով, որը նույնպես հավանության չի արժանացել:

14:53 Փետրվար 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news