Հրազդան գետի մոտ, բացի սատկած ձկներից, հայտանաբերվել է նաեւ սատկած թռչուն (Լուսանկարներ)

Հրազդան գետի մոտ, բացի սատկած ձկներից, հայտանաբերվել է նաեւ սատկած թռչուն (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Փետրվարի 4-ին հնչեցվեց ահազանգ, որ Հրազդան գետում հայտնաբերվել են սատկած ձկներ: Փետրվարի 5-ի առավոտյան ԷկոԼուրի լրագրողը, Հրազդան գետում գտնվող սատկած ձկներին լուսանկարելիս, գետից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել է սատկած ագռավ: Ագռավի մարմինը դեռ տաք էր, իսկ կտուցը` արյունոտ: Վնասվածքներ թռչունի վրա չկային: Դեպքի վայրում գտնվող ձկնորսները ենթադրեցին. «Հաստատ ձուկ է կերել, թունավորվել ու սատկել»:

Հրազդան գետի զգալի հատվածում անզեն աչքով կարելի էր նկատել սատկած ձկների մեծ քանակություն: Ձկնորսների խոսքով` ձկները կարող էին սատկել մոտակայքում գտնվող գործարանների արտահոսքից: Նրանցից մեկը պնդում էր` քլորի արտահոսք է եղել: «Ջրից էլ է քլորի հոտ գալիս, իմ բռնած ձկանից էլ»,-ասում էր նա:  Այս առիթով «Երևան-Ջուր» ՓԲ ընկերության կայանի սանիտարական գոտու պետ Մանուկ Բեգլարյանը ասաց, որ իրենք գետի հետ ոչ մի կապ չունեն: «Մեր խողովակները գետի տակով գնում են դեպի Շենգավիթ և մեզ մոտից գետ քլորի արտահոսք չի կարող լինել»,-նշեց նա: Ձկնորսներից շատերի կարծիքով` պատճառը «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ ալյումինի գործարանի արտադրական թափոններն են, որոնք, լցվելով գետը, թունավորում են ջուրը: 

ԷկոԼուրը ագռավին ուղարկել է լաբորատոր ստուգման՝ պարզելու նրա մահվան պատճառը:

16:18 Փետրվար 05, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news