Գազի գնի սուբսիդավորումը կրկին ժողովրդի հաշվին. Լևոն Տեր-Պետրոսյան

Գազի գնի սուբսիդավորումը կրկին ժողովրդի հաշվին. Լևոն Տեր-Պետրոսյան

ԷկոԼուր

«Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի մասնակի սուբսիդավորման մասին, ինչը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական խաբկանք կամ մեքենայություն, քանի որ միևնույն է, սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե նրանց գրպանի, այլ պետական բյուջեի, այսինքն, կրկին ժողովրդից գանձված եկամուտների հաշվին: Ժողովրդի մի գրպանից վերցնում, դրա մի մասը դնում են մյուս գրպանը, և դա ներկայացնում են որպես մեծագույն լավություն այդ ժողովրդին,- մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,- ընդդիմության գրագետ քայլերի և համառ ջանքերի շնորհիվ բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված 300 միլիոն դոլարի հասնող պարտքի խայտառակ փաստը, ավելի ճիշտ պետական մակարդակի հանցագործություն: Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը Գազպրոմին զիջեց Հայռուսգազարդի իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասը՝ դրանով զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից»: Լևոն Տեր-Պետրոսյանը Գազպրոմի հետ կնքած երկարաժամկետ պայմանագիրը  որակեց` «ստրկական»:



Մարտ 02, 2014 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր