Գիտնականներն առաջարկում են ձերբազատվել երաշտից ձնամբարների ստեղծման միջոցով

Գիտնականներն առաջարկում են ձերբազատվել երաշտից ձնամբարների ստեղծման միջոցով

ԷկոԼուր

Հայաստանում երաշտի խնդիրը կապվում է ձնածածկի պահպանման հարցի հետ: Պարզվում է, որ ձյունը հնարավոր է պահպանել: Արդեն 4 տարի է` հայ գիտնականների խումբը Արագածում գիտական փորձեր է իրականացնում ձյունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի սակավաջուր սեզոններին հնարավոր լինի այն օգտագործել որպես ջուր:

Սույն թվականի հուլիսի 22-ին` ժամը 12:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբի  (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) հյուրերը`   գիտական ծրագրի մասնակիցներ  ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը եւ Արտակ Ղամբարյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարան), կներկայացնեն ձնամբարների ստեղծման ծրագիրը` հրավիրելով կառավարության ուշադրությունը այս ծրագրի վրա:

Հուլիս 21, 2014 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր