Հայաստանում առավել վտանգավոր սողանքները գտնվում են Երեւանում եւ 5 մարզերում

Հայաստանում առավել վտանգավոր սողանքները գտնվում են Երեւանում եւ 5 մարզերում

ԷկոԼուր

Հայաստանի սողանքների կադաստրի եւ ՀՀ տարածքի սողանքային քարտեզի կազմումը պետբյուջեին արժեցել է 31 միլիոն դրամ, նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: Այս գործընթացն իրականացվել է 2007-2011թթ. ընթացքում` «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիտորինգի վարում» ծրագրի առաջին փուլի ընթացքում: Ծրագրի երկրորդ փուլում էլ` 2011թ., ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութանը 4,0 միլիոն դրամ է հատկացվել հանրապետության առավել վտանգավոր սողանքների մոնիտորինգի կազմակերպումը և վարումը իրականացնելու համար: Այդ սողանքներն են` Արարատի մարզում` Ուրցաձորը, Կոտայքի մարզում` Գեղադիրը, Երևանում` Նուբարաշեն, Տավուշի մարզում` Աչաջուրը, Գեղարքունիքի մարզում` Դպրբակը եւ Լոռու մարզում`Եղեգիսը:

16:35 Դեկտեմբեր 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news