Բնապահպանության նախարարությունը կհաստատի՞ DPMK –ի նկատմամբ 360 միլիոն դրամ տուգանքի ակտը

Բնապահպանության նախարարությունը կհաստատի՞  DPMK –ի նկատմամբ 360 միլիոն դրամ տուգանքի ակտը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար

պարոն Արամ Հարությունյանին

Հարցում


2013թ-ի օգոստոսին ոսկի արդյունահանող կանադական «Dundee Precious Metals Kapan» ՓԲ ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ծագել է լուրջ կոնֆլիկտ`վերածվելով փոխադարձ մեղադրանքների: «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրապարակայնորեն հայտարարել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը «ճնշում է գործադրում» ընկերության վրա` կազմակերպելով անհիմն տեսչական ստուգումներ: Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածեց մամլո հաղորդագրություն, որտեղ, մասնավորապես, ասված է. «Մամուլի ասուլիսի ժամանակ «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը բարձրաձայնել է անհիմն և ոչ կոռեկտ նկատողություններ բնապահպանության նախարարության հասցեին, մասնավորապես, ընկերության նկատմամբ բնապահպանական տեսչության կողմից անցկացվող ստուգումների վերաբերյալ...»: Մամլո հաղորդագրության մեջ նշված է նաեւ. «Գլխավոր տնօրենի բողոքը նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը իրական և զուտ էկոլոգիական խնդիրներից»:

ԷկոԼուրը խնդրում է հայտնել  Բնապահպանական տեսչության կողմից «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի նկատմամբ իրականացրած ստուգումների արդյունքները. ինչպիսի խախտումներ են բացահայտվել, ինչպես նաև հաստատել կամ հերքել ԷկոԼուրի ունեցած տեղեկությունը, համաձայն որի՝ բնապահպանական տեսչությունը գնահատել է պատճառված վնասի չափը շուրջ 360 միլիոն դրամ (մոտավորապես 900 000 ԱՄՆ դոլար):

12:05 Նոյեմբեր 18, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news