Ահա, թե ինչու KfW չի ֆինանսավորել «Այրում» փոքր ՀԷԿ-ը

Ահա, թե ինչու KfW չի ֆինանսավորել «Այրում» փոքր ՀԷԿ-ը

ԷկոԼուր

«Կանաչ» էներգետիկայի քողի տակ միջազգային ֆինանասական ինտիտուտները ֆինանսավորում են փոքր ՀԷԿ-երի ոլորտը: Սակայն հաշվի են առնվում ոչ թե սոցիալական եւ էկոլոգիական չափանիշները, այլ վարկերի վերադարձման 100% երաշխիքները:

«Այրում» փոքր ՀԷԿ-ը մտնում էր  Ձորահէկ կասկադի մեջ, որից առանձնացվել է 1997 թ-ին: ՓՀԷԿ-ը շահագործում է «Սալէներգո» ՍՊԸ-ն: Ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Հոբոսյանի խոսքով` ՓՀԷԿ-ը չի ֆինանսավորվում: «Մենք դիմել ենք KfW-ին: Մեզ հուսադրեցին, որ կֆինանսավորեն, ասացին` ներդրման համար գումար վերցրեք բանկից: Մենք վերցրեցինք, իրենք դադարեցրեցին գործունեությունը: Մենք ստիպված էինք բարձր տոկոսով  վարկ վերցնել բանկից»,-ասաց Լեւոն Հոբոսյանը:

Պարզվեց, որ գերմանացի փորձագետներին վախեցրել էր Դեբեդ գետը, որից ՓՀԷԿ-ը ջուր է վերցնում: «Հորդառատ անձրեւներ էին: Դեբեդի գույնը շատ մուգ էր, վախեցան, որ իրենց տեխնիկան շարքից դուրս կգա: Այսինքն, որ ասում էին տարում էսքան արտադարանք տային, վախեցան հզորությունը չպահենք, հետեւաբար, չապահովենք 100% վարկի վերադարձը»- ասաց Լեւոն Հոբոսյանը` նշելով, որ ջուրը աղտոտվում է նաեւ Ալավերդու կոմբինատի թափոններով. «Կային ժամանակներ, որ սարքավորումները 1 տարվա ընթացքում ուղղակի մաշվում էին»:

ՓՀԷԿ-ը կառուցված է Դեբեդ գետի ջրանցքի վրա, Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանին: 3 Մվտ հզորությամբ եւ տարեկան 1.5 միլիոն կիլովատ էլեոկտրաէներգիա արտադրող փոքր ՀԷԿ-ի շահագործմանը մեծ վնաս է հասցնում քիմիական թափոններով եւ կենցաղային աղբով ջրի աղտոտվածությունը:  «Մեր գլխավոր խնդիրն աղբն է: Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի…մինչեւ Տավուշ ինչքան բնակչություն, ինչքան օբյեկտ կա այդ գետի վրա է: Մի 2-3 բեռնատար մեքենա մենակ պլաստմասե շիշ ու ցելոֆոն ենք հանում ամեն օր»,-նշեց տնօրենը: Ըստ նրա` դա է  պատճառը, որ բանկերը ֆինանսավորում չեն տրամադրում:

Դեբեդ գետը անդրսահմանային գետ է: Երկարությունը 178 կմ է: Հայաստանի սահմանում երկարությունը 152 կմ է: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգի արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի «Այրում» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարությունը 33*4մ (132մ) է: Դա նշանակում է, որ ՓՀԷԿ-ի համար խողովակի մեջ է 0.0868421%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա նորմալ է գետի համար:

11:32 Փետրվար 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news