Ադրբեջան-Եվրոպա. առանց քաղբանտարկյալների

Ադրբեջան-Եվրոպա. առանց քաղբանտարկյալների

ԷկոԼուր

«Ադրբեջան-Եվրոպա. առանց քաղբանտարկյալների», «Նրանք քաղբանտարկյալներ են, որովհետև ժողովրդավարություն են ուզում»: Այս կարգախոսները վանկարկում էին Քիշնեւում ֆլեշ-մոբ իրականացրած Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումի ադրբեջանցի մասնակիցները: Ակցիան ուղղված էր ի պաշտպանություն լրագրողների և հասարակական ակտիվիստների, ովքեր հայտնվել են ճաղերի ետևում Ադրբեջանի գործող իշխանությունների քաղաքականության դեմ ելույթ ունենալու համար: Ֆլեշ-մոբը երկար չտևեց, սակայն ակցիան արժանացավ Ֆորումի մասնակիցների կենդանի արձագանքին, հատկապես այն երկրներից, որտեղ քաղբանտարկյալները ոչ թե առասպել, այլ իրականություն են: 

Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումը անցկացվել է Քիշնևում, հոկտեմբերի 4-5: Ֆորումին մասնակցել են 6 երկրների` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,  պատվիրակությունները:

12:34 Հոկտեմբեր 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news