Աղբը մեր իրականությունն է. մամուլի ասուլիս ԷկոԼուրում

Աղբը մեր իրականությունն է. մամուլի ասուլիս ԷկոԼուրում

ԷկոԼուր

«Սիվիլթաս» հիմնադրամի  սոցիոլոգիական հարցման համաձայն` Երեւանի բնակչության 27%-ը  կարծում է, որ քաղաքի հիմնական խնդիրն աղբն է: Երեւանում աղբահավաք իրականցնում է 12 ընկերություն: Հայաստանի մարզերում  աղբահավաքի հարցը որոշ բացառություններով լուծվում է տարերայնորեն, բնակիչների կողմից: Աղբով են լցվում գետերը,  կիրճերը, անտառային տարածքները, Սեւանա լիճը: Որքա՞ն աղբ կա մեր  աղբանոցներում, ու՞ր են թափվում պլաստիկան, բժշկական եւ վտանգավոր թափոնները, պե՞տք են մեզ աղբայրիչ գործարաններ, վերջապես, ի՞նչ միջոցներ են իրականում ձեռնարկվում աղբի խնդիրը լուծելու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ կխոսեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի  հյուրերը՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսություն բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը եւ էկոլոգիական տնտեսության ոլորտի փորձագետ Արման Վերմիշյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

13:49 Հոկտեմբեր 17, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news