Տենցա մտածել գեներալը` փոքր ՀԷԿ կառուցի

Տենցա մտածել գեներալը` փոքր ՀԷԿ կառուցի

Էկոլուր

Գոմք գյուղի փոքրիկ բնակիչ. «Էս խողովակներով ՀԷԿ են կառուցելու...Գեներալը տռուբաների տերն է…Ըտենցա մտածել գեներալը»: Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում կառուցում են հերթական փոքր ՀԷԿ-ը: ՓՀԷԿ-ի նախագիծը ներկայացված է KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը:

Գոմքն ունի լավ հեռանկարներ տուրիզմի զարգացման համար: Գյուղը գտնվում է գեղատեսիլ վայրում և ունի հետաքրքիր պատմություն: Այն աչքի է ընկել իր հրաշալի զարդով` որմնափակ Խաչքար-մատուռով, որը մեր բազմադարյա ճարտարապետության եզակի նմուշներից է։ Ըստ պահպանված արձանագրության` Խաչքար- մատուռը կառուցվել է 1263 թվականին։ Գյուղամիջում գտնվում են 16-17-րդ դարերի եկեղեցու ավերակներ։

Այսօր համայնքում 80-ից ավելի տնտեսություն կա, մոտ 287 բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և ունեն էկոլոգիապես մաքուր արտադրանք: Հարց է առաջանում` կկարողանա՞ն նրանք զարգացնել գյուղատնտեսությունը և տուրիզմը ունեցած առավելությունների հաշվին, եթե Ախտա գետի վրա կառուցվի փոքր ՀԷԿ:  

Ինչպես պարզվեց, Գոմք գյուղի բնակիչներն անգամ տեղյակ չեն եղել ՓՀԷԿ-ի կառուցման մասին. «Մենք չենք էլ իմացել, որ ՓՀԷԿ է կառուցվելու, իմացանք, երբ արդեն սկսել էին շինարարական աշխատանքներ կատարել»,- ասում էին նրանք: «Որպես առանձին հանրային լսում, որ ժողովրդին տեղյակ պահեն, թե ինչ է արվում, չի եղել: Ժողովրդին ոչ մի անգամ չեն հավաքել ու ոչինչ չեն ներկայացրել»,-  բողոքում էին բնակիչները եւ ավելացնում. «Կարծում ենք, միայն մեր համայնքը չէ, ողջ Հայաստանն է այս վիճակում. մարդիկ անտեղյակ են, և նրանց իրավունքները պաշտպանված չեն»:



14:24 Հոկտեմբեր 22, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news