Հնարավորություն ունի՞ հանրային բողոքը վերաճել հեղափոխության

Հնարավորություն ունի՞  հանրային բողոքը վերաճել հեղափոխության

ԷկոԼուր 

Ընտրություններից հետո հանրային տարածքների զավթումը Երեւանում մեծ չափերի է հասել: Երեւանի բնակիչները փորձում են պաhպանել իրենց բակը, ծառերը, այգիները, պատմաճարտարապետական հուշարձանները, բայց առայժմ անարդյունք: Շինհրապարակները լցված են կառուցապատողներով, ովքեր գտնվում են ոստիկանության հովանու ներքո: Երեւանը բնակիչների եւ իշխանությունների միջեւ կռվի դաշտ է դարձել:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երեւանի ավագանու խորհրդի նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առջեւ բարձրացրել է քաղաքի տարածքների զավթման հարցը: Ի՞նչ է պատասխանել քաղաքապետը եւ որո՞նք են լինելու «Բարեւ Երեւան» խմբակցության պատասխան գործողությունները: Քաղաքական գործիչները կմիանա՞ն ցուցարարներին, թե՞ կբավարարվեն միայն հայտարարություններով եւ բաց նամակներով: Հանրային բողոքը հնարավորություն ունի՞  վերաճել հեղափոխության: Ու՞մ կողքին կլինի «Ժառանգությունը»: Այս եւ այլ հարցերի շուրջ կխոսեն «Էկոլուր» մամուլի ակումբի հյուրեր Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը («Բարեւ Երեւան» խնբակցություն), ինչպես նաեւ կառուցողների կողմից զավթված տարածքի (Ամիրյան 24) բնակչուհի Անի Մանդալյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

13:04 Նոյեմբեր 07, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news