«Կամ հեռացե՛ք, կամ փոխվե՛ք». Անահիտ Բախշյանը` իշխանություններին

«Կամ հեռացե՛ք, կամ փոխվե՛ք». Անահիտ Բախշյանը` իշխանություններին

ԷկոԼուր

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը կոչ է անում իշխանություններին. «Կամ հեռացե՛ք, կամ փոխվե՛ք: Էսպես երկիր չի կառուցվում, Էսպես շարունակել հնարավոր չէ:  Երկու օր առաջվա Մաշտոցի պուրակի դեպքերն էլ ասում են այն մասին, որ շատ ու շատ քաղաքացիներ մտովի այդ շշերը ուզում էին շպրտել Բաղրամյան 26-ի վրա»: 

Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 5-ին հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի` դեպի նախագահական նստավայր կազմակերված «երթ-հեղափոխության» մասին է: Ակցիայի ժամանակ Շանթ Հարությունյանը եւ  նրա կողմնակիցները բերման են ենթարկվել: 

Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ անադեկվատ համարեց հենց իշխանությունների գործողությունները: «Նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը` ի դեմս Շանթի, հասարակության հակահարձակումն էր ապօրինության դեմ: Ամենաանադեկվատը այս իրադարձություններում երկրի իշխանություններն են, մնացած բոլորը չափազանց ադեկվատ և զգայուն են իրենց խնդիրների վերաբերյալ: Ինձ մտահոգում է այն, որ մեր հասարակության մեջ շատ-շատերը կարող են այդքան անզգայուն և անռեակցիա լինեն այն խնդիրների և պրոբլեմների նկատմամբ, որոնք իրենք ունեն: Այլ հասարակության մեջ սա չէր հանդուրժվի»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:

14:21 Նոյեմբեր 12, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news