Վիլնյուսի գագաթնաժողովին հասարակությունը կներկայացնի խիստ դիրքորոշում

Վիլնյուսի գագաթնաժողովին հասարակությունը կներկայացնի խիստ դիրքորոշում

ԷկոԼուր

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության նոյեմբերյան գագաթնաժողովին պատրաստվում են քաղաքական գործիչները, պատրատվում է նաեւ քաղաքացիական հասարակությունը: Ի՞նչ հայտարարություններ են ներկայացվելու Վիլնյուսի գագաթնաժողովին: Հասարակությունը կպահանջի՞ արդյոք ցուցաբերել խիստ դիրքորոշում իշխանությունների նկատմամբ: Կհնչեցվե՞ն քաղաքացիական հասարակության վատագույն սպասելիքները այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: Այս մասին Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին կպատմի «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուր, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

14:36 Նոյեմբեր 18, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news