Նշում ենք Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը

Նշում ենք Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը

ԷկոԼուր

Փետրվարի 2-ը նշվում է որպես Ջրաճահճային հանդակների համաշխարհային օր: Ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1971 թ-ի փետրվարի 2-ին` Ռամսար քաղաքում  (Իրան): Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թ-ին:  Այս առիթով հունվարի 31-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանի մամուլի ասուլիսը:

Հայաստանն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության երեք տարածք՝ Սևանա լճի ավազանը (490,231 հա), Արփի լիճը (3,230 հա), Խոր Վիրապը (50 հա):  Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ՝ 245 տեսակի ջրիմուռներ, 135 տեսակի մամուռներ, 622 տեսակի բարձրագույն բույսեր, շուրջ 1000 տեսակի անողնաշարավորներ, 48 տեսակի ձկներ, 8 տեսակի երկկենցաղներ, 4 տեսակի սողուններ, 135 տեսակի թռչուններ, 8  տեսակի կաթնասուններ:

Հայաստանը, ինչպես և այլ երկրներ, մարդու միջամտության պատճառով կորցնում է արժեքավոր խոնավ տարածքները: Երբեմն իրավիճակը շտկելու համար շատ ուշ է լինում, ինչպես դա պատահեց Գիլի լճի հետ, որը չորացվեց գյուղատնտեսական նպատակով եւ կորցրեց ճահճային թռչունների բնադրավայրի իր յուրահատուկ նշանակությունը:

Կարեն Ճենտերեճյանը կարծում է, որ Հայաստանը ջանքեր է գործադրում իր խոնավ տարածքների պահպանման համար և ներառել է դրանք հատուկ պահպանվող տարածքների մեջ՝ ստեղծելով նոր պահպանվող տարածքներ,  օրինակ, «Արփի լիճ» ազգային պարկը, «Խոր Վիրապ» արգելավայրը:

Մանրամասները՝ տեսանյութում:



20:49 Հունվար 31, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news