20 տարի հետո Զանգեզուրը կմահանա. Վահագն Խաչատրյան

20 տարի հետո Զանգեզուրը կմահանա. Վահագն Խաչատրյան

ԷկոԼուր

«Քաջարան քաղաքը 20 տարի հետո  այլևս չի լինելու:  20 տարի անց կմահանա նաև Զանգեզուրը»,- պատասխանելով ԷկոԼուրի հարցին` ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:  Հայաստանում տարեց տարի մեծանում են օգտակար հանածոների արդյունահանման ծավալները, ինչը բերում է մի կողմից` ընդերքի սպառմանը, մյուս կողմից` հանքարդյունաբերության հետևանքով հսկայական տարածքների աղտոտմանը: Որքա՞ն կդիմանա Զանգեզուրի տարածաշրջանը, որտեղ գործում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, կան 9 պոչամբարներ և չհաշվարկված լցակույտներով և դատարկ ապարներով լցված տարածքները:

«Մենք կրկնում ենք Ռուսաստանի սխալը: Ռուսաստանը հնարավորություն ուներ  գազի և նավթի բարձր գնի պայմաններում իր ամբողջ տնտեսության զարգացման տրամաբանությունը փոխել ռեսուրսների հաշվին: Չկարողացավ անել:  Այսինքն, նույն քաղաքականության արդյունքում Ռուսաստանը այժմ հայտնվել է շատ վատ վիճակում: Մեզ մոտ անպատասխանատվությունը շատ ավելի մեծ է, իսկ տարածքը` շատ փոքր: Ես շուկայական տնտեսության  կողնակից եմ, բայց այս պարագայում ես անգամ կողմ եմ, որ հանքարդյունաբերությունը  դառնա պետական սեփականություն, որովհետև մասնավոր սեփականատերը վիշապի նման միայն քանդում է ամեն ինչ,- նշեց Վահագն Խաչատրյանը,- Հանքարդյունաբերության ոլորտը ստանում է գերշահույթներ: Նրանց պետք է զրկել այդ գերշահույթներից, և  այդ գերշահույթներով պետք է լուծվեն բնապահպանական առկա խնդիրները»:

15:31 Նոյեմբեր 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news