S.O.S. հրդեհներ. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

S.O.S. հրդեհներ. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Ուժեղ շոգի պատճառով հայտարարված է հնարավոր հրդեհների նկատմամբ բարձր պատրաստվածության վիճակ: Արդյո՞ք անտառներում եւ գյուղատնտեսական հանդակներում  անցկացվում է հրդեհավտանգ իրավիճակի մոնիտորինգ, եւ ինչպիսի՞ն է իրավիճակը: Արդյո՞ք կա հրդեհների տարածքի մեծացման միտում: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում` կանխելու հրդեհի բռնկումը հանգստի գոտիներում: Որքա՞ն անտառ է տուժել հրդեհից, եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ինչպե՞ս է փոխհատուցում վնասը: Արդյո՞ք կան մարդկային կորուստներ: Այս եւ այլ հարցերի կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը`  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության  գեներալ - մայոր Վրեժ Գաբրիելյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

14:57 Հուլիս 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news