ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սույն թվականի մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀԲՃ-ի գրասենյակում (Սպենդիարյան 5, 2-րդ հարկ, բնակարան 24), կազմակերպում է ԷկոԼուրի նկարահանած «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում և Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի հիմնահարցին նվիրված քննարկում:
Ֆիլմում ներկայացված է՝ ինչ է իրականում տեղի ունեցել Արարատյան դաշտում, ինչու են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերը մնացել առանց ջուր, եւ ուր է այդ ջուրը հոսում, արդյոք պետք են Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողումներ:
Ֆիլմը նկարահանվել է 2014թ-ին: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Նիկոլայ Դավթյանը, Ինգա Զարաֆյանը, Գագիկ Քոչինյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Տաթեւիկ Գրիգորյանը:
Մարտ 10, 2015 at 11:10