ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարությամբ կստեղծվի ոռոգման խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարությամբ կստեղծվի ոռոգման խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ստեղծել աշխատանքային խումբ, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: Հանձնարարականը տրվել է նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում, երբ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ նախագծով օրենսգրքում ամրագրվել են «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները: Ըստ այդմ՝ հստակեցվել են լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:

«Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարևորելով օրինագծի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», - նշել է վարչապետի պաշտոնակատարը: «Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու դրա դիմաց չեն վճարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: Այս մասին տեղեկանում ենք www.primeminister.am կայքից:

15:59 Նոյեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news