Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսվածից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի. Նիկոլ Փաշինյան

Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսվածից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը», - նշել է վարչապետը:

Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 21-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 110.141միլիոն խմ ջուր, իսկ լճի մակարդակը կազմում է 1900.68 մ, ինչը 2 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակի ցուցանիշից՝ 1900.66 մ-ից: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 21-ի դրությամբ Սևանա լիճ է մուտք գործել 146.237 միլիոն խմ ջուր:

 

16:54 Օգոստոս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news