«Սևանը մեզ է սպասում» խորագրով էկո-արշավ՝ Սևանի ափերը աղբից մաքրելու նպատակով

«Սևանը մեզ է սպասում» խորագրով էկո-արշավ՝ Սևանի ափերը աղբից մաքրելու նպատակով

2020թ․ օգոստոսի 16-ին տեղի է ունենալու էկո-արշավ՝ «Սևանը մեզ է սպասում» խորագրով։ Նախաձեռնության հեղինակը «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունն է, որը նպատակ ունի շուրջ 70 երիտասարդ կամավորների հետ մեկնել դեպի Մարտունի՝ Սևանի ափերի աղբը մաքրելու նպատակով։

«Մեկնելու ենք Երևանից առավոտյան ժամը 8-ին։ Միջոցառումը լինելու է Էկո-արշավ ձևաչափով, որի ընթացքում կկազմակերպվի Սևանի ափամերձ տարածքի հավաք և թափոնների առանձնացում՝ վերամշակման ուղղարկելու նպատակով, այնուհետև դասախոսություն Սևանի հիմնախնդիրների մասին, որը կանցկացնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։ Միջոցառման ժամանակ նաև տեղի կունենա հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանի հետ՝ աղբահանության համակարգի ռազմավարության ուղղությունների մասին։

Իսկ ամենավերջում մասնակիցները կսովորեն ազգագրական պարերից մի քանիսը: Այս էկո-գիտամշակույթային արշավի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել դեպի Սևանի հիմնախնդիրը, իրազեկել տեղացիներին լճի մաքրության կարևորության մասին, ինչպես նաև բարձրաձայնել լճի ներկայիս հրատապ խնդիրների լուծմանը նպաստող քայլերը՝ կոչ անելով մարդկանց Սևան գնալ ոչ միայն հանգստանալու, այլ նաև այն մաքուր պահելու համար։ Այս միջոցառման մասին լուսաբանումը համոզված ենք կմոտիվացնի մյուս կազմակերպություններին ու անհատներին Սևանի փրկության համար քայլ ձեռնարկելուն։

Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Էկո աղբ» բնապահմանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի հետ` 055193536»,- նշված է «Էկո աղբ»-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոս 14, 2020 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր